Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները

Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները

Լեղաքարային հիվանդությունը լեղապարկում և դրա ծորաններում խոլեցիստիդային քարերի առաջացման հետ է կապված, որի հետևանքով զարգանում է խոլեցիստիտ:

 

Դեռևս 20-30 տարի առաջ տվյալ հիվանդությունը տարեցների հիվանդություն էր համարվում, քարերի առաջացումը կապում էին սննդի խանգարման, ոչ ճիշտ  կենսակերպի հետ: Մեր ժամանակներում, ցավոք, լեղաքարային հիվանդությունը բավական տարածված է: Լեղապարկի հեռացման վիրահատությունը գործնականում հավասարեցված է կույր աղիքի հեռացման հետ: Բացի այդ, լեղաքարային հիվանդությունը երիտասարդացել է և դրան հակված են, նույնիսկ դեռ 20 տարին չլրացած երիտասարդ անձինք:

 

Ինչո՞վ է դա պայմանավորված

 

Առաջինը, ջուրն է: Այո, այո դա այն կենարար հեղուկն է, առանց որի չենք կարող ապրել և ներկայումս շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով դրա վիճակն այնքան է փոխվել, որ գործնականում բոլոր հիվանդությունները կապված են ջրի վատ որակի հետ: Դրա համար անհրաժեշտ է ջուրը մաքրել լավ զտիչներով կամ խանութիցմաքուր ջուր գնել:

 

Երկրորդը սնունդ է: Հավանաբար մեզնից շատերը գեթ մեկ անգամ հաղորդում են դիտել այն մասին, թե ինչ քիմիական նյութեր են պարունակվում երշիկի, պանրի և այլ մթերքի մեջ: Պարզվում է երշիկի մեջ ընդհանրապես միս չկա, իսկ պանրի մեջ… կաթ: Հանելուկ է մնում այն, թե ինչու են համապատասխան մարմինները թույլ տալիս նման մթերք արտադրել, որոնք վնասում են բնակչության առողջությանը:

 

Միակ տարբերակն այն է, որ ամեն ինչ հարկ է ինքնուրույն պատրաստել, չգնել քեթչուփ, մայոնեզ, երշիկ, կիսաֆաբրիկատներ, պահածոներ և այլն: Գնել միայն թարմ մթերք և տանը դրանք մշակել: Միայն այդպես կարող եք վստահ լինել, թե ինչ եք ուտում:

 

Բացի թվարկվածներից, վեր են հանվել նաև  այլ պատճառներ. լեղաքարային հիվանդությամբ տառապում են այն մարդիկ, ովքեր յուղոտ սնունդ են օգտագործում:«Մեղավոր» են նաև անկանոն սնունդը, նստակյաց աշխատանքն ու շարժումների սակավությունը:

 

Լեղաքարային հիվանդության ախտորոշումը

 

Լեղապարկում քարերի առկայությունը որոշելու համար բավական է ՈՒՁՀ կատարել: Այս ախտորոշման օգնությամբ փորձառու մասնագետը հեշտությամբ կորոշի կոնկրեմենտների առկայությունը կամ բացակայությունը: Որպեսզի որոշել, թե, հատկապես ինչպիսի քարեր են լեղապարկում, կարելի է համակարգչային շերտագրում անցկացնել: Շերտրագրումը ցույց կտա քարերի առավել ճշգրիտ չափերը, դրսևորման բնույթը: Դա կարող է լինել ճարպի թանձրուկներ (խոլեցիստիդային քարեր) կամ կալցիումանման քարեր: Խոլեցիստիդային քարերը հնարավոր է հանել պահպանողական բուժման (դեղպատրաստուկների) օգնությամբ: Իսկ արդեն կրակալված քարերը հանել հնարավոր չէ և, եթե պացիենտն անընդմեջ տառապում է նոպաներից, նրան նշանակվում է անհապաղ վիրահատություն, այսինքն, լեղապարկի հեռացում:

 

Պահպանողական բուժում

 

Բազմիցս արդեն նշվել է, որ ինքնուրույն չի կարելի բուժվել: Պացիենտը պետք է անպայման գտնվի բուժող բժշկի հսկողության ներքո: Նա պետք է հետևի պատրաստուկների նկատմամբ օրգանիզմի հակազդեցությանը, շտկի չափաքանակը կամ փոխի բուժումը: Բացի այդ, եթե քարերը սկսեն շարժվել, դա կհրահրի ուժեղ ցավեր և բժիշկն այս դեպքում պետք է ցավազրկող պատրաստուկներ նշանակի:

 

Լեղաքարային հիվանդության վիրահատական բուժումը

 

Վիրահատական բուժումը դա լեղապարկի հեռացումն է: Լեղապարկից միայն քարեր հեռացնելը, ցավոք, անհնար է: Բժշկությունը մեծ առաջընթաց է ապրում և լեղապարկի հեռացումն այնքան էլ սարսափելի չէ, ինչպես դա անցյալում էր: Առաջինը, լեղապարկի հեռացման խոռոչային վիրահատություն ներկայումս չեն կատարում: Այն օգտագործում են միայն ծայրահեղ դեպքերում, երբ լեղածորանները խցանված են:  Սակայն չարժե հիվանդությունն այդ աստիճանի հասցնել և լավ կլինի, որ ինչքան հնարավոր է շուտ, պատրաստվել վիրահատության:

 

Ներկայումս ինչպե՞ս են հեռացնում լեղապարկը Լապարասկոպիկ մեթոդով: Վիրահատության լրիվ անվանումն է` լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիա: Ինչո՞վ է այն տարբերվում սովարականից: Նախ որովայնի վրա 10-15 սմ-ոց կտրվածք չեն անում, այլ միայն 4 փոքրիկ անցք են բացում :

 

Վիրահատությունից հետո ցավը նվազագույնի է հասնում: Վերքը բավական արագ է լավանում, 2-3 շաբաթ անց մարդը վերադառնում է սովորական կենսակերպի: Բացառություն է միայն հատուկ սննդակարգը (N5), որը հարկ է պահպանել վիրահատությունից հետո մեկ տարի, նաև չի կարելի ծանրություններ բարձրացնել: Լեղապարկի հեռացման վիրահատական մեթոդը տվյալ հիվանդության բուժման ամենահուսալի միջոցն է:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. vsemboleznyam.net
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

luiza

03.04.2015

es kcankanay imanal inch anel anyn depqum erb hxiutyan @ntacqum lexaparki caver sksven. es 24 tarekan em ev unem qarer lexaparkum.sakan ayjm caver chunem. kcankanay imanal kareli e cavazrkox dexer xmel ete sksven caver@,ev hnaravor e vor voch mi cav chlini ayd amisneri @ntacqum? qani vor minchev ayjm es cav chem unecel... indz xorhurd ein tvel masnagetner@ vorpeszi virahatem ev heracnem lexaparks sayan cavi nopaner chunenalu patcharov es chdimeci virahatuyan ,sakayn hima shat em vaxenum ete ays 9@ amisneri @ntacqum sksven lexaparkayin caver... shnorhakal klinem ete patasxaneq indz aydqan huzox harcin ...

Մեդ-Պրակտիկ

01.04.2015

Հարգելի Մհեր, բարև Ձեզ: Իհարկե Ձեր դեպքում մի փոքր դժվար է կողմնորոշվելը և վերջնական պատասխան տալը: Հետազոտությունների պատասխանները որոշ չափով տարբերվում են միմյանցից, դրանք կատարվել են տարբեր ժամանակ և հավանաբար օրվա տարբեր ժամերի, որի հետ կապված որոշ տարբերություններ կարող էին լինել: Սակայն բոլոր պատասխաններում էլ հստակ նշված է քարերի առկայությունը, լեղու թանձր լինելը, պատերի հաստացումը, պատասխաններից երկուսում նաև նշվում է լեղապարկի պատերի այտուց: Լեղապարկի ֆունկցիայի խանգարում ամեն դեպքում կա: Վերջին երկուսը նշանակում են, որ լեղապարկի խրոնիկ բորբոքում կա, որի հետևանքով լեղապարկի պատերը հաստացել են: Ինչ վերաբերում է անալիզների արդյունքներին, ապա հնարավոր է այս դեպքում դրանք այդքան էլ ինֆորմատիվ չլինենք: Ինչ վերաբերում է վիրահատությանը, ապա դա կարող է միայն որոշել վիրաբույժը, քանի որ ավելի հստակ պատկերացում ունի խնդրի մասին: Լեղապարկի նախքին կառուցվածքը դեղորայքային միջոցներով վերականգնել միանշանակ հնարավոր չէ, քանի որ կան արդեն օրգանական փոփոխություններ, ինչ վերաբերում է ֆունկցիային, ապա դեղորայքային միջոցներով որոշ չափով կարելի է բարելավել, սակայն լիարժեք վերականգնել չի ստացվի: Լեղապարկի քարերի դեպքում կա ևս մեկ վտանգ, հնարավոր է որ դրանք շարժվեն և խցանեն լեղածորանները և առաջացնեն դեղնուկ, քանի որ չափերով այնքան էլ մեծ չեն: Ինչևէ, նամակից պարզ է, որ Ձեզ խորհուրդ են տվել վիրահատություն, սակայն Դուք չեք ցանկանում: Իհարկե ընտրությունը Ձերն է, ուղղակի ներկայացվում է օբյեկտիվ իրավիճակը և հնարավոր բարդությունները, իսկ վերջնական որոշումը միշտ էլ հիվանդինն է:

Մհեր

31.03.2015

NKARVELEM ANGAM KTEI MIJOCOV(КОМПЬЮТЕРНАЯ ТОМОГРАФИЯ) 24.02.2015. 4EM ARTAGRI BOLOR PATASXANNER@,QANI VOR VO4 MI BACASAKAN PATASXAN 4KA,BACI LEXAPARKIC,AHA AYN PATASXAN@ VOR MIAYN VERABERVUME KONKRET LERAPARKIN,------- ЖЕЛЧНЫЙ ПУЗЫРЬ ОБЫЧНОЙ ГРУШЕВИДНОЙ ФОРМЫ,СТЕНКИ ОТЕЧНИ,ТОЛЩИНОЙ 5-6 MM. ПУЗЫРЬ ТУГО ЗАПОЛНЕН НЕОДНОРОДНОЙ ПЛОТНОЙ МАССОЙ,СО СРЕДНЕЙ ДЕНСИТОМЕТРИЧЕСКИЙ ПЛОТНОСТЬЮ 45-50 HU.ПРЕДПУЗЫРНАЯ КЛЕТЧАТКА ИНФИЛЬТРАТИВНО ИЗМЕНЕНА.НИЖЕ ШЕЙКИ, МЕЖДУ НИСХОДЯЩИМ ОТДЕЛОМ ДПК И ПЕЧЕНИ ОТМЕЧАЕТСЯ НЕЗНАЧИТЕЛНО КОЛИЧЕСТВО ЖИДКОСТИ.... AYS NUYN HIVANDANOCUM ES HANDZNELEM BOLOR TESAKI ANALIZNERS,U VO4 MI AXTANSHAN,ANGAM HATUK ERAKAYIN LEXAPARKI HAMAR. ARDYOQ NMAN PATASXANNER@ TANUMEN AYN EZRAKACUCYAN@,VOR PARTADIR PETQE VIRAHATVEM? ARDEN DJVARANUMEM BJISHKNERI @NTRUTYAN MEJ,4GITEM VORNE 4ISHT,VOR@ SXAL,XNDRUMEM OGNECEQ HNARAVORINS 4APOV MOTENAM 4ISHT PATASXANIN,IHARKE AMEN MEKNEL 4ER CANKANA HRAJARVEL IR SEPAKAN ORGANIC,ISK ETE AROX4UTYUNNE DRTUM,APA STIPVACEN BOLOR@ DA ANELU, ES AYD ERKU TARBERAKI MEJ TERUMEM KANGNAC,ASECEQ,ARDYOQ PETQE VIRAHATUTYUN NMAN PATASXANNERI DEPQUM,TE VO4,EV ARDYOQ MOTEN PATASXANNER@ IRARIC ? ETE UNEQ BUJVELU KAM,NAXQIN@ VERAKANGNELU TARBERAK,XNDRUMEM HUSHEQ IN4 ANEL... NAXAPES SHNORHAKALEM ...

Մհեր

31.03.2015

ISK AYS MI PATASXAN@ ES STACELEM 10.03.2015, LYARD@,- MECACAC 4E,PARENXIMAN 4APAVOR DIFUZ POPOXVAC 4ARPAYIN HEPATOZI TIPI,BILYAR HIPERTENZIAYI TIPI. LEXAPARK@,- PATER@ HASTACAC,LEXI PARUNAKUME SHAT QI4,VOR@ PNDACAC E,NKATVUMEN MIKROLITNER,- 0,4 EV 07 SM. LEXACORAN@,-- LAYNACAC 4E,BILYAR EV PORTAL HIPERTENZIA 4KA. ENTASTAMOXSAIN GEXC@,---- DIFUZ POPOXUTYAN... PAYCAX@,---- ARANC TESANELI POPOXUTYAN,12 SM. ERIKAMNER@,---- DZEV@ 4APER@ TERAYUM@ NORMAL,PARENXIMAN PAHPANVAC,KORTIKO-MEDULYAR KONTRAST@ HARTVAC,MIKROLITNER 0.4 CM...BAH LAYNACAC 4E,MEZI ARTAHOSQ@ XANGARVAC 4E........... SA EVS MI BJSHKI PATASXAN,VOR@ TVELE MYUS PATASXANIC 10 OR HETO

Մհեր

31.03.2015

ISK AYS PATASXAN@ STACELEM MEK URISH BJSKI MOT,- LYARD@ MECACAC 4E,PARENXIMAN 4APAVOR DIFUZ POPOXVAC. LEXAPARK@ CRVAC VZIKI SHRJANUM 4APER@ 6,1 - 1.9 CM. PATER@ 4APAVOR AYTUCVAC,AMBOX4 LEXAPARK@ LCVAC TANDZR LERIOV,KENTRONUM ERKU MIKROLITOV 0.5 EV 08 CM. 4APERI,SLA4 SINDROM.LEXACORAN@ 0.7CM. BILYAR EV PORTAL HIPERTENZIA 4KA.ENTASTAMOXSAIN GEXC@ PARENXIMAN HAMASERE,4APAVOR POPOXVAC,VIRSUNGYAN CORAN@ 4I VIZUALIZACVUM,STAMOXS@ ANOTI VI4AKUM UNI PARUNAKUTYUN DPK LORDZATAXANT@ HASTACVAC E.... ES URRAKI ZARMACACEM AYS PATASXANNERI MEJ,NAXOROQ ES HANDZNELEM ANALIZNER,TARBER TERERUM ARYAN U MEZI,U TARBER HIVANDUTYUNNERI HAMAR,PATKERACREQ,VOR VO4 MI TER,VO4 MI NKATELI KAM BACASAKAN PATASXAN 4EN TVEL,XOSQ@ ANALIZNERI MASINE.IN4EQ KARCUM AYS AMENI SHURJ,XNDRUMEM MI XORHURD TVEQ

Մհեր

31.03.2015

INDZ HETAQRQRUME DZER KARCIQ@ AYS IRAVI4AKI DEPQUM,MOT ORERSEM ANCEL ULTLTRADZAYNAIN HETAZOTUM,EV STACEL AYS PATASXAN@,---- ПЕЧЕНЬ НЕ УВЕЛИЧЕНА,ОДНОРОДНА,ЭХОСТРУКТУРА НЕ ИЗМЕНЕНА,ВНУТРИ И ВНЕПЕЧЕНОЧНЫЕ ЖЕЛЧНЫЕ ПРОТОКИ НЕ РАСШИРЕНЫ,ЖЕЛЧНЫЙ ПУЗЫРЬ УМЕРЕННО РАСТЯНУТЬ,СОДЕРЖИМОЕ ЗАСТОЙНОЕ,ГУСТОЕ С 2 КАМНЯМИ,В СРЕДНЕМ ПО 0,8 СМ. УТОЛЩЕНИЕ СТЕНОК НЕВЫРАЖЕННОЕ,БЕЗ ОТЕКА. ПОДЖЕЛУДОЧНАЯ ЖЕЛЕЗА ОДНОРОДНА ,ПРОТОК НЕ РАСШИРЕН,СПЛЕНОМЕГАЛИИ НЕТ.РАЗПОЛОЖЕНИЕ, ФОРМА, РАЗМЕРИ ПОЧЕК ОБИЧНИЕ,ПАРЕНХИМА СОХРАННА, ДИЛАТАЦИИ СОБИРАТЕЛЬНОЙ СИСТЕМЫ НЕТ,КАМНЕЙ НЕ ВЫЯВЛЕНО,МОЧЕВОЙ ПУЗЫРЬ С ГЛАДКИМИ СТЕНКАМИ.ПРЕДСТАТЕЛЬНАЯ ЖЕЛЕЗА НЕ УВЕЛИЧЕНА, ОДНОРОДНА----------- XNDRUMEM OGNEL KOXMNOROSHVEL TVAC PATASXANI MEJ,ES EXELEM TARBER BJISHKNERI MOT,U TARBER PATASXANNEREM STACEL,MI MAS@ DEME VIRAHATUTYAN,ISK MYUS@ VO4.ANCELEM TARBER HETAZOTUTYUNNER U NKARVEL TARBER APARATNEROV,SA INDZ TVAC VERJIN PATASXANNA EXEL.OGNEQ KOXMNOROSHVEM.

Մեդ-Պրակտիկ

18.03.2015

Հարգելի Agapi, մեղր կարելի է, եթե այն չեք օգտագործում կարագի հետ:

Agapi

14.03.2015

Qarer unenalu depxum mexr kareli e ogtagorcel? SNORHAKALUTYUN.

Մեդ-Պրակտիկ

05.03.2015

Հարգելի Malsida, բնականաբար լեղապարկի հեռացումից հետո լյարդի ծանրաբեռնվածությունը մեծանում է, և համապատասխան դիետա պահելով Դուք ազատում եք լյարդը ծանրաբեռնվածությունից: Լեղապարկի հեռացումից հետո խորհուրդ չի տրվում ընդհանրապես օգտագործել ծանր, ճարպերով հագեցած, տապակած, կծու կամ թթու սնունդ: Ցանկալի է օգտագործել ավելի դյուրամարս սնունդ:

Մեդ-Պրակտիկ

19.02.2015

Հարգելի Marine, եթե քարը գտնվում է լեղապարկում և չունի կլինիկական դրսևորումներ,ապա այն բուժելու կարիք չկա:Կարելի է համապատասխան դիետա պահել բարդություններից խուսափելու համար: Եթե քարը գտնվում է լեղուղիներում, այն առաջացնում է մի շարք բարդություններ : Նշեմ, որ մինչև 2սմ չափի խոլեստերինային քարերը հնարավոր է լուծել դեղորայքային միջոցներով: Սակայն դեղորայքային բուժումը երկար կարող է տևել: Խոլեստերինային քարերի դեպքում ցուցված է նաև հարվածային ալիքի օգնությամբ քարի մանրացումը և դուրս բերումը օրգանիզմից: Այս մեթոդը ցուցված է մինչև 3-3.5 սմ մեծության քարերի դեպքում: 

Melsida

14.02.2015

2 amis araj heracrel en leraparks.(laporoskopik) dieta pahel te voc? bjishks tuyl e talis amen inc utel baec vorter kardum em argelvac e

Marine

06.02.2015

Es lexaparkums unem 1 qar1.4chapi hnaravor e bujel aranc virahatutyan.Nachapes shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

02.02.2015

Հարգելի Անահիտ, նախ պետք է հստակցենել  լեղաքարային հիվանդության կլինիկական նշանները: Գկխացավերը այնքան էլ բնորոշ չեն լեղաքարային հիվանդությանը, դրանց պատճառը այլ է: Իսկ ինչ վերաբերում է սրտխառնոցին, փսխմանը և ցավին, ապա դրանք ոչ միայն լեղաքարային հիվանդության, այլև լեղպարկի բորբոքման ախտանիշներ կարող են լինել, և  խնդիրը  լուծել սովորական ցավազրկողներով ցավոք հնարավոր չէ: Սրտխառնոցը և փսխումը կապված են լեղու արտահոսքի խանգարման հետ, իսկ ցավը վկայում է լեղապարկի բորբոքման և պատիճի գերձգման մասին: Տնային պայմաններում բուժում ստանալ միանշանակ ցանկալի չէ: Հարկավոր է դիմել գաստրոէնտերոլոգի և ստանալ համապատասխան բուժում: Մինչ այդ վիճակը թևթևացնելու համար կարող եք օգտագործել լեղամուղ թեյ,օրինակ անթառամի, իսկ  ցավերի ժամանակ  սպազմոլիտիկ միջոց, օրինակ նո-շպա կամ սպազմալգոն:

Մարիամ

30.01.2015

Բարեւ Ձեզ.կարող եք ասել ինչ անել լեղապարկի բորբոքման և պատերի հաստացման ժամանակ.

Անահիտ

24.01.2015

Արդեն 8 տարի է ունեմ լեղապարկում քարեր:Ունենում եմ շատ ուժեղ գլխացավեր և միաժամանակ լեղապարկի ցավ:Խմում եմ ցավազրկող դեղեր,սրտխառնոց եմ ունենում, փսխում եմ և հանգստանում եմ:Ինչ խորհուրդ կտաք, ինչ դեղեր օգտագործել:

Մեդ-Պրակտիկ

18.12.2014

Հարգելի  Lilit Grigoryan, լեղաքարային հիվանդության ժամանակ ընդհանրապես ցանկալի չէ օգտագործել յուղոտ և դժվարամարս սնունդ: Փորձեք օգտագործել ավելի շատ դյուրամարս սնունդ, օրինակ՝ բանջարեղեն, կանաչեղեն և միրգ:

Lilit Grigoryan

05.12.2014

Es unem qarer lexaparkum. Mexr u karag shat em sirum. Ete ogtagorcem, kvnasi ? SHNORHAKALUTYUN.

Մեդ-Պրակտիկ

04.11.2014

Հարգելի Shushanna, պարտադիր չէ, որ մարդն ընդհանուր անզգայացումով վիրահատությունից ու անզգայացումից դուրս գալուց հետո սրտխառնոց կամ փսխում ունենա: Դա խիստ անհատական է և պայմանավորված է օրգանիզմի առանձնահատկություններով: Մեկ ամիս անց եթե սրտխառնեցներ են ի հայտ եկել, դա ամենևին էլ ընդհանուր անզգայացման հետևանքները չեն: Հետևեք հիվանդի սննդակարգին և ամեն ինչ լավ կլինի: Եթե համառորեն չանցնի, դիմել մասնագետի խորհրդատվության:

Shushanna

29.09.2014

barev dzez ..lexaparki virahatutyunic heto narkozic durs galuc asum ein vor srttapoc petqe unena hivand@,,bayc chi unecel,asecin vor hetagayum xndir klini..virahatutyunic mek amis e ancel u hima srtxanoc e zgum et inchic e?/inch xorhurd ktaq anel,, shat shnorhakal klinem ete karoxanaq ognel...

Մեդ-Պրակտիկ

07.09.2014

Հարգելի MESROP, լեղին, ինչպես հայտնի է, արտադրվում է լյարդում և լեղային ծորաններով հավաքվում լեղապարկում: Հենց այստեղ է, որ նյութափոխանակության խանգարումների արդյունքում զարգանում է լեղաքարային հիվանդությունը: Լեղապարկը հեռացնելուց հետո խնդիրը լուծվում է: Շատ հազվադեպ  լեղային քարեր կարող են լյարդում կուտակվել:

MESROP

29.08.2014

barev cez,,, isk lexaparkn heracneluc qarern vortex khavaqven,,,,,,ev hnaravor e vor azdi leardi ashxatanqi vra

Մեդ-Պրակտիկ

25.07.2014

Հարգելի ԱՐԱՔՍՅԱ, բարև Ձեզ, Ուրդոքսա դեղը հակացուցված է կերակրող մայրերին, առավել ևս, երբ այն ընդունվում է երկարատև: Հարկավոր է խորհրդակցել դեղը նշանակող բժշկի հետ և որոշում կայացնել. եթե հնարավոր է այն փոխարինել որևէ այլ դեղով, կամ, եթե հիվանդության ընթացքը թույլ է տալիս, սպասել մինչև երեխան դուրս գա կրքով կերակրվող ժամանակահատվածից:

ԱՐԱՔՍՅԱ

23.07.2014

ԵՍ ԼԵՂԱՊԱՐԿՈՒՄ Ճարպի թանձրուկներ կոչվող քարեր ունեմ ւ կերակրող մայր եմ, ինձ խորհուրդ են տվել օգտագործել ուրդոքսա դեղը: որքանով `կարելիոգտագործել և կաթ տալ երեխայիս??????

Մեդ-Պրակտիկ

10.07.2014

Հարգելի Arpine, դժվարանում ենք միանշանակ պատասխան տալ, հատկապես, որ առողջությանը վերաբերող հարցերի դեպքում շատ կարևոր է բժշկի ընտրությունը և հավատըբնրա նկատմամբ: Այցելեք մեր կայքի ԲԺԻՇԿՆԵՐ էջը և փորձեք ընտրել ու գտնել Ձեր բժշկին:

arpine

07.07.2014

vor hivandanocum xorhurd ktaiq katarel virahatutyuny?

Մեդ-Պրակտիկ

05.06.2014

Հարգելի Լուիզա, բարև Ձեզ, գոյություն ունեն ցավազրկողներ, որոնց օգտագործումը բերում է կախվածության, առանց որի ընդունման այլև օրգանիզմը չի կարող, այդ կախվածությունն են անվանում թմրամոլություն ( նարկոմանիա), որը շատ դժվար է բուժման ենթարկվում՝ ժամանակի ընթացքում աղճատելով ու դեգրատացնելով մարդուն:

 

Luiza

03.06.2014

Barev dzez xndrum em aseq cavazrkoxneri anardunavetuyan depqum narkotikneric` morfin,inchu chen ogtagorcum ???

Մեդ-Պրակտիկ

09.05.2014

Հարգելի shushan.gevorgyan, բարև Ձեզ, անմիջական կապ հետվիրահատական շրջանում ճնշման բարձրացման հետ՝ հավանական չէ:

shushan.gevorgyan

03.05.2014

barev dzez karoxe ardyoq virahatutyaunic heto zakerakayin chnshum@ barcrana?

Մեդ-Պրակտիկ

27.04.2014

Հարգելի HAMO, բարև Ձեզ, նախ կարևոր է քարերի չափը, ձևը, լեղապարկում լեղու մածուցիկությունը: Թե ինչպես վարվել, ավելի ճշգրիտ կասի մասնագետը, ով անց է կացրել հետազոտություն և գիտի վերոնշալի պատասխանները:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ